Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպեսեւ սպասելի էր, երեկվանից փակ են մարզերից Երեւան մտնող ավտոճանապարհները` առայժմ միայն ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար: Այսօր, ընդհանրապես, հատուկենտ երթուղային է, որ կարողանում է քաղաք մտնել: Պատճառը, բնականաբար, «զույգ նախագահների» երդման արարողությունն է: Ներքին հրաման կա՝ մարզերից հասարակությանը քաղաք չտեղափոխել:
Գեղարքունիքում, օրինակ, մարզպետարան են կանչել վարորդներին եւ սպառնացել գիծ դուրս գալու դեպքում հեռացնել գործից, ապա թե ոչ՝ «հիշեք, որ ճամփի վրա եք»: Այս ամենը կատարվել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գիտությամբ, սակայն, հավանաբար, ինքնագործունեության արդյունք չէ, նա էլ հրահանգ է ստացել «շեֆերից»:
Կարող էինք մտածել, որ ճանապարհները փակել էին, քանի որ ամբողջ ժողովուրդը շտապելու էր Մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, սակայն համալիրն այդքան տարողունակ չէ, ուստի ստիպված են այս ձեւով նախագահին հարգանքի տուրք մատուցել շտապողներին զսպել: Սակայն ո՜ւր էր նախագահին այդպիսի բախտ:
Ի դեպ, մարզերում լայն թափով աշխատում է նաեւ ոստիկանությունը՝ քաղաքացիներին ահաբեկելով` մտքով չանցկացնել գնալ Երեւան՝ Ազատության հրապարակ: Խմբված մարդկանց հատուկ նկարում են՝ հետագայի համար: Իսկ մարզերում, գիտենք, որ ոստիկանից շատ ավելի են ահաբեկված, քան Երեւանում: