Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին:
Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրին ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ է կատարել նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:
Զրույցի ընթացքում Նորին սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքն է հայտնել նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:
Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացել հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին: