կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-17 13:21
Քաղաքական

Հայաստանը Հաագայում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ. Ադրբեջանն էլ նույն պատճառաբանությամբ` Հայաստանի

Հայաստանը Հաագայում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ. Ադրբեջանն էլ նույն պատճառաբանությամբ` Հայաստանի

Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ. հինգշաբթի հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը։

Ըստ Հաագայի դատարանի՝ Հայաստանը նշում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին, և Ադրբեջանի կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:

Հայաստանի դիմումում նշվում է, որ այդ բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ: «Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, և այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի լուրջ խախտումներ է թույլ տվել»,-  է հայցադիմումում:

Նաև նշվում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:

Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ դատական հայց ներկայացնելուց հետո Ադրբեջանն է Հայաստանի դեմ դատական հայց ներկայացրել՝ նույն պատճառաբանությամբ և նույն կոնտեքստով, իրեն վերագրվող բոլոր հանցագործությունները բարդելով Հայաստանի վրա։