|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հրապարակեց Գագիկ Ջհանգիրյանի՝ 2018թ.-ին լրագրողին տված հարցազրույցից մի հատված․ «Բայց ձեզ ո՞վ ասաց, որ չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա-չկա բացահայտված է, և ամեն ինչ քրեական գործերի նյութերում է՝ թե՛ հիմնական, թե՛ անջատված մասերում»։
ԲԴԽ նախագահ պաշտոնակատարից Խամոյանը հետաքրքրվեց, թե նա նույն կարծիքի՞ն է մնացել:
Ջհանգիրյանը հաստատեց, որ ամեն ինչ այդ գործի մեջ է՝ բացահայտված ու պարզ, և հավելեց, որ հիմա էլ նախաքննությունը շարունակվում է:
«Մենք այդ պայմաններում կարողացել ենք և արել ենք անհնարինը, և այդ ամենն այդ գործի նյութերում է»,- պատասխանեց նա և հավաստիացրեց, որ իր գզրոցներում բան չունի պահած՝ հավելելով. «Երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն էին քրքրում»:
Մանրամասն՝ տեսանյութում։