կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 09:19
Առանց Կատեգորիա

Նախկին մարզպետը կմասնակցի ընտրությունների. Ավշարի Արայիկին չեզոքացնում են. «Ժողովուրդ»

Նախկին մարզպետը կմասնակցի ընտրությունների. Ավշարի Արայիկին չեզոքացնում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է երեկ հրաժարական ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: Բանն այն է, որ անակնկալ կերպով հրաժարական ներկայացրած Թեւոնյանը, որ ամիսներ առաջ՝ 2020-ի դեկտեմբերին էր մարզպետ նշանակվել, պատրաստվում է մասնակցել Արարատ քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Ըստ մեր աղբյուրների՝ առաջիկայում խոշորացվող Արարատ համայնքում, որի կազմի մեջ է լինելու նաեւ Ավշար համայնքը, իշխանությունը ցանկանում է ուժեղ ու կարող թեկնածուի առաջադրել: Հայտնի է, որ արդեն մի քանի տասնամյակ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) «վերահսկողության» տակ գտնվող Ավշար գյուղն իշխանությունը մտադիր է վերցնել Գրիգորյան եղբայրների ձեռքից ու իրենով անել: Ահա սա է պատճառը, որ ակտիվ կենսակերպ ունեցող Ռազմիկ Թեւոնյանը, որ լավ է տիրապետում մարզին, գիտի՝ ինչ քայլերով կարող է ցանկալի արդյունքի հասնել, ազատման դիմում է գրել:

Թե ինչ է սպասվում առաջիկա ընտրություններում, դժվար է ասել, բայց բոլոր ընտրությունների ժամանակ մշտապես հաղթանակ տարած Գրիգորյաններից ավելի շատ ձայն պետք է հավաքի Թեւոնյանը: Հավելենք, որ նրա պատգամավոր որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, հոր հրաժարականը պատճառաբանել էր միայն մեծ տարիքով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում