Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
AD TV «Հարցազրույցի» ժամանակ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հերթական անգամ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում իրենց դիրքորոշումն անփոփոխ է և այդ փաստի հետ պետք է հաշվի նստեն այսօր մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ «Մնացածը, մեծ հաշվով, քաղաքական խաղեր են, որոնք ըստ էության չեն փոխելու մեր դիրքորոշումը»,-ասաց Ավետիսյանը։
Նա անհասկանալի որակեց Մանե Թանդիլյանի այն հայտարարությունը, որ արցախցիների սոցիալական խնդիրները լուծված են, նշելով, որ ամենայն հավանականությամբ, Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մանե Թանդիլյանն ամենայն հավանականությամբ այլ բան է նկատի ունեցել, քանի որ նույնիսկ ամենազարգացած երկրներում կան սոցիալական խնդիրներ։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում տնտեսությանն առնչվող դրույթներին, Ավետիսյանը նշեց, որ այն ձախողված է ի սկզբանե, քանի որ այս իշխանություններն ունեն արդեն կենացային մակարդակի խոստումների ու դրանք հետևողականորեն ձախողելու և դրան գումարած պատասխանատվությունից խուսափելու գործելաոճ։ «Սննդամթերքի միջին գնաճը իրենց ենթակա վիճակագրության տված թվերով, ոչ թե մեր հաշվարկած՝ արդեն 15 տոկոսից ավել է, այս տարվա օգոստոսը՝ նախկին տարվա օգոստոսի դիմաց»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է Եվրամիությունից տրամադրվող 2.6 միլիարդ եվրոյին, «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշում է, որ գումարը տնօրինելը մեկ բան է, դրանք իրացնելը մեկ այլ բան է։ Հարց է, թե ո՞վ է վերահսկելու գործընթացը, ինչպես ու պատճառը գցել կորոնավիրուսի, պատերազմի և այլնի վրա՝ լուծում չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։