Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Աղվան Վարդանյանը հրավիրված է եղել ինչ-որ գինու պրեզենտացիայի: Հրավիրված է եղել նաև Ալեն Սիմոնյանը: Ալենչոն տեսել է Աղվանին, շտապել է հայտնվել կողքին ու «իշմարով» լուսանկարվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Աղվան Վարդանյանի և Ալեն Սիմոնյանի լուսանկարին, գրել է 5-րդ ալիքի ղեկավար Հարություն Հարությունյանը։
«Աղվան Վարդանյանը հրավիրված է եղել ինչ-որ գինու պրեզենտացիայի: Հրավիրված է եղել նաև Ալեն Սիմոնյանը: Ալենչոն տեսել է Աղվանին, շտապել է հայտնվել կողքին ու «իշմարով» լուսանկարվել է: Աշխարհը շուռ եկա՞վ, հա՞: Հիմա ի՞նչ, տանից դուրս չգա՞նք, ոչ մի տեղ չգնա՞նք: Վաղը որ թոռիս տանեմ մանկական երկաթուղի, Ալենն էլ իմանա, վազի՝ գա, երկրորդ պլանում նկարվի, ու քենին գցի ֆեյսբուք, ես ե՞մ մեղավոր, որ դուք կուտը կերաք, թե՞ Ալենը, որ գիտի ե՞րբ և որտե՞ղ, ճիշտ ժամին հայտնվի: Լրջացեք, արդեն խնդալու չէ»,- գրել է նա։