|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը Պեկինում կայացած համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կույր շախմատի մրցաշարում տոնած հաղթանակից հետո ներկայացրել է իր տպավորությունները, մասնավորապես` ասել է, որ Պեկինում առաջին օրերը դժվար էին, հարմարվելու խնդիր կար, քանի որ նոր էր ժամանել Լոնդոնից, սակայն հաջողվեց մարզավիճակ ձեռք բերել և հաղթել իր սիրելի ծրագրում՝ կույր շախմատի մրցաշարում:
«Պեկինում ինձ անակնկալ էր սպասվում. շնորհավորանք Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանից և հրավեր դեսպանատուն, որտեղ էլ լինելու էր Շառլ Ազնավուրը: Ազնավուրը սուրբ է յուրաքանչյուր հայի համար: Նրա հետ հանդիպումը մեծ իրադարձություն էր ինձ համար: Ես ամաչեցի խնդրել նրան միասին լուսանկարվել, սակայն ինչ-որ մեկը լուսանկարեց բոլորիս: Այնպես որ` ես ապացույց ունեմ: Հիանալի երեկո անցկացրի: Հաջորդ քայլս Ֆիլիպիններում Նոր տարին դիմավորելն է: Բոլորին մաղթում եմ ուրախ Նոր տարի»,- Facebook-ի իր էջում գրել է հայ գրոսմայստերը: