կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-24 19:38
Քաղաքական

Լրագրողներին արգելում են աշխատել նաեւ օթյակում

Լրագրողներին արգելում են աշխատել նաեւ օթյակում

ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, երբ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ կանչեց անվտանգության մեծաթիվ աշխատակիցների, ապա քիչ անց հրահանգեց ընդհատել ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը, սահմանափակվեց նաև լրագրողների աշխատանքը։

Նրանց թույլ չեն տալիս մուտք գործել օթյակ, որը նախատեսված է հենց լրագրողների համար։ Պետական պահպանության ծառության աշխատակիցներին հրահանգվել է արգելել լրագրողների մուտքը տվյալ տարածք։

Անվտանգության աշխատակիցները վերը նշված միջադեպի ընթացքում ևս խոչընդոտել են նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Մասնավորապես, փորձել են թույլ չտալ նկարահանել նիստերի դահլիճում տեղի ունեցողը, այն դեպքում, երբ դա տեսանելի էր նաև ուղիղ եթերում, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չէր հրահանգել անջատել ուղիղ հեռարձակումը։