Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հուլիսի 4-ին սկսված «Ֆրանսիայի Մեծ Արևելք» ֆրանկմասոնական օթյակի համաժողովին ներկա գտնվելու և քննարկվող հարցերի բնույթին անձամբ ծանոթանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. «Աշոտ Երկաթ» դահլիճի դուռն աչալուրջ հսկում էր մասոնների կողմից կարգված մի երիտասարդ:
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց մեր մտերիմի միջոցով, որը համաժողովի մասնակից հայ մասոններից մեկի ընկերն է, այդ մասոնից ձեռք բերել մի փաստաթուղթ, որը, թեկուզ շատ մակերեսորեն, պետք է լույս սփռեր համաժողովի ընթացքում քննարկված հարցերի վրա:
Դժվար չէ պատկերացնել, մեր զարմանքը, երբ, փակ ծրարը բացելով, ակնկալվող տեղեկատվության փոխարեն, տեսանք բոլորովին այլ, բայց հայկական օթյակներից մեկին (անունը, համարը և այլն) և նրա անդամների ինքնությունը բացահայտող հույժ գաղտնի մի փաստաթուղթ: Մի՞թե շփոթմունքի հետևանք է կատարվածը, թե՞ տեղեկատվության միտումնավոր արտահոսք է թույլ տրվել, և եթե վերջինն է, ի՞նչ նպատակով...
Դատելով ամենից` բացահայտված մասոնական օթյակն անգլոսաքսոնական թևի է, իսկ ըստ «Ֆրանսիայի Մեծ Արևելք» օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեի` իրենց հարաբերություններն այդ օթյակի հետ վատ են, ավելի ճիշտ` իրար հետ հարաբերություններ չունեն, երկու օթյակների անդամները միմյանց նույնիսկ չեն բարևում: Ըստ նրա` անգլոսաքսոնական թևի մասոններն այսօրվա կյանքի խնդիրներով բացարձակապես չեն զբաղվում, բարձրագույն միջավայրում են, իսկ իրենք ամենօրյա կյանքի և այդ կյանքի որակի համար են աշխատում: