կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-31 09:09
Քաղաքական

Ովքե՞ր են հայհոյանքը քրեականացնող նախագծի հեղինակները

Ովքե՞ր են հայհոյանքը քրեականացնող նախագծի հեղինակները
Երեկ՝ հուլիսի 30֊ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց հայհոյանքը, որին կողմ քվեարկեց 72 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան։

Նշենք, որ նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արփինե Դավոյանը, Գևորգ Պապոյանը, Վահագն Հովակիմյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Կորյուն Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը։

Օրենքի փոփոխությամբ`քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Այս հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Այս հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Այս հոդվածում նաև սահմանվել է, թե ինչ ասել է հանրային գործունեություն։ Ըստ այդմ` հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: