Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև երեկ՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախագծում խնդրահարույց դրույթներ է տեսնում, այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծին ձեռնպահ է քվեարկել:
Yerkir.am-ը զրուցել է ԼՀԿ պատգամավորի հետ:
- Դուք ԱԺ ամբիոնից նշեցիք, որ քրեական օրենսգրքի՝ հանցավոր համագործակցության հոդվածով վերջին երեք տարում ընդամենը 2 քրեական գործ է հարուցվել, և այդ ընթացքը տրամաբանական ավարտին չի հասել: Նաև ավելացրեցիք, որ, քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծն ընդունելով, օրենսգրքում հերթական մեռելածին հոդվածն ենք ավելացնում, սակայն նախագծի քվեարկության ժամանակ Ձեր խմբակցությունը ոչ թե դեմ, այլ ձեռնպահ քվեարկեց: Ինչո՞վ էր պայմանավորված «մեռելածին հոդվածին» ձեռնպահ քվեարկելը:
- Մենք ձեռնպահ ենք քվեարկել, որովհետև նախագծում իրավական որոշակիության խնդիրներ կան: Եթե նախագիծն այս ձևով ընդունվի, անմեղ մարդկանց գցում է հանցակազմի տակ: Դեմ ենք այս բնորոշմանը, դա պետք է հղկվի, որպեսզի բացառվի անմեղ մարդկանց դեմ քրեական հետապնդում իրականացնելը:
- Եթե խնդրահարույց դրույթները չհղկվեն, դե՞մ կքվեարկեք:
- Մենք գաղափարին դեմ չենք, ուզում ենք, որ հոդվածը լինի ու աշխատի: Հանցավորության դեմ պայքարը լավ նպատակ է, մեր ձեռնպահ լինելը նախագծի տեքստի հետ էր կապված, ոչ թե՝ գաղափարի: Կարծում եմ, որ նախագիծը կհղկվի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է այն օրենքների նախագծերը, ըստ որոնց՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:
Նարա Մարտիրոսյան