Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եթե Աֆղանստանում ռազմական ներկայությունը պահպանվի` Թուրքիայի զինված ուժերը չեն մասնակցի ռազմական առաքելությանը և ուժի կդիմեն միայն ինքնապաշտպանական նպատակներով: Anadolu-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փինար Քարան:
Քարան հիշեցրել է, որ թուրք զինվորականները Աֆղանստանի տարածքում են արդեն 20 տարի, իսկ վերջին 6 տարում նրանք հսկում և ղեկավարում են Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը:
Նա ուշադրություն է հրավիրել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո մայրաքաղաքի օդանավակայանի կառավարման առաքելությունը շարունակելու պատրաստակամության մասին թուրք պաշտոնյաների հայտարարությանը:
«Այս հարցում ԱՄՆ-ի և այլ երկրների ներդրման վերաբերյալ տեխնիկական քննարկումները շարունակվում են: Այս հարցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր պայմանները բավարարվեն: Հետևաբար, այս փուլում այս հարցի վերաբերյալ ավելի ամբողջական տեղեկատվության բացահայտումը տեղին չէ: Դեռ որոշումներ չեն կայացվել, երկխոսությունը շարունակվում է»,- ասել է Քարան: