կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 10:22
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում դիմակավորված անձինք դաժանորեն հայի են ծեծել. նրա ականջն անդամահատվել է

Սանկտ Պետերբուրգում դիմակավորված անձինք դաժանորեն հայի են ծեծել. նրա ականջն անդամահատվել է

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք հարձակվել են մսի բիզնեսով զբաղվող տղամարդու վրա. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ֆոնտանկան»:

Կրասնոսելսկի շրջանում դիմակավորված երեք անձինք հարձակվել են 45-ամյա հայի վրա: Հարձակումը տեղի է ունեցել Պոգրանիչնիկ Գարկավոյի փողոցի № 20/4 շենքի մուտքում, որտեղ հայն ապրում է ընտանիքի հետ:

Նրա կինը աղմուկ-աղաղակ է լսել սանդղահարթակից, դուրս է եկել տեսնելու, թե ինչ է կատարվում, սակայն հայտնաբերել է արյունաքամ լինող ամուսնուն: Նրան հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ սալջարդերով և ծոծրակի ոսկորի կոտրվածքով: Նշվում է նաև, որ բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ձախ ականջը:

Ի վերջո պարզ է դարձել, որ տուժողը նախկինում զբաղվում էր մսի բիզնեսով: Նա երկու խանութ ուներ, բայց սնանկացել էր: Ընդ որում՝ բիզնեսմենը պարտք էր մնացել մատակարարներին: Նա բազմիցս սպառնալիքներ էր ստացել:

Տղամարդը հայտարարություն էր կատարել երկրի ՆԳՆ կայքում, ինչպես նաև շփվել էր ոստիկանների հետ: Այնուամենայնիվ, հետապնդումը չեր դադարել:

Ոստիկանությունն արդեն սկսել է հարձակված տղամարդկանց հետախուզումը: Դեռևս որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: