Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան ապօրինի մուտք գործելով կազմակերպված խոշոր չափերի գողության օժանդակության և խարդախության, ինչպես նաև ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննության ընթացքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի 19-ամյա երիտասարդը 2020թ. հոկտեմբերի 17-ին իր 22-ամյա ընկերոջ հետ վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համաքաղաքացու հետ, որի ընթացքում 19-ամյա երիտասարդը վերցնելով ընկերոջ տաբատին ամրացված դանակը, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու թիկունքի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Բացի այդ, 2020թ. հոկտեմբերին 19-ամյա երիտասարդը ընկերոջ հետ նախապես պլանավորելով և վրեժխնդիր լինելու նպատակով, օգտվել են շենքերից մեկի բակում կայանված մեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, էլեկտրական լարերի միջոցով շարժի են գցել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և հափշտակել, ինչը հետագայում խաբելով , որ իրենց է պատկանում, վաճառել են:
Նշված դեպքից օրեր անց, երկու ընկերները գողացել են մեկ այլ շենքի բակում կայանված «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան և նույնպես խաբելով, որ իրենցն է՝ վաճառել են։
Քննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերին, 19-ամյա երիտասարդի առաջարկով, նրանց միացած 22 և 20-ամյա համաքաղաքացիները գաղտնի հափշտակել են Արմավիր քաղաքի շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա Տի» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և այն տեղադրելով ընկերոջ ավտոմեքենայի մեջ, չորսով միասին գնացել են Սարդարապատ գյուղ, որտեղ համաքաղաքացիները 19-ամյա երիտասարդի հետ միասին մտել են պահեստարան և գողացել տարբեր տեսակի ապրանքներ։ Այնուհետև գողոնը տեղափոխել և պահել են 22-ամյա ընկերոջ աշխատավայրի ետնամասում գտնվող շինության փոսի մեջ: Հաջորդ օրը 20-ամյա համաքաղաքացին իր ընկերոջը տեղեկացրել է, որ գողություն են կատարել, նրան ցույց է տվել թաքստոցի վայրը և դրանց մեջ առկա նոութբուք համակարգիչը նվիրել ընկերոջը: Վերջինս այն միացրել է և, տեսնելով համակարգչի մեջ ծանոթի ու նրա եղբոր լուսանկարները, զանգահարել է նրանց՝ հայտնելով, որ գողոնը կարող է ետ վերադարձնել: Վերջիններս վերցրել են գողոնը և հեռացել:
Նույն ամսին, 19-ամյա երիտասարդի առաջարկով՝ ոսկյա զարդեր գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, երկու ընկերները միասին գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի տներից մեկը և բացել տան մուտքի դուռը։ 22-ամյա ընկերը հսկել է տարածքը, իսկ 19-ամյա երիտասարդը ներս է մտել և մի քանի րոպե անց առանց որևէ բան գտնելու դուրս է եկել:
Շարունակելով գողությունների շղթան՝ 2020թ. հոկտեմբեր ամսին, երկու ընկերները գտնվելով Երևանում, 19-ամյա երիտասարդը ընկերոջը առաջակել է ավտոմեքենա հափշտակել և դրանով տուն վերադառնալ: Տեսնելով Արգավանդ գյուղի խանութներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան՝ նրանցից մեկը հսկել է տարածքը, իսկ մյուսը երկաթյա լինգով կոտրել է մեքենայի ապակին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բոլոր չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: