Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 6 տարվա ազատազրկման դատապարտեց առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող` 29-ամյա Բախշի Սարգսյանին: Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ըստ մեղադրանքի` նա խարդախությամբ ուրիշի գույքի` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2010թ. հոկտեմբերին, Երևան քաղաքում գործող «Քնարյան» ՍՊԸ-ի տնօրեն Եղիշե Քնարյանին խաբելով, գնելու պատրվակով վերցրել է ավտոմեքենաներ, որոնք էժան գնով վաճառել է տարբեր քաղաքացիների և դիմել փախուստի:
2011թ. նոյեմբերի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվող Սարգսյանին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ էր տեղափոխել 2012թ. հունիսի 16-ին: Նա արգելանքի տակ էր գտնվում 2011թ. դեկտեմբերի 26-ից:
Նշենք, որ դատարանը որոշում ընդունեց նաև բռնագրավել Սարգսյանի` 10 մլն դրամի չափով գույքը: