Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հունիսի 29-նն անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարությունից։
Օրվան ընդառաջ, երեկ՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ և մինչ օրս անհետ կորած ոստիկանության ծառայող Սպարտակ Գրիգորյանի մորը՝ Վերա Գրիգորյանին և Գառնիկ Ավթանդիլյանի կնոջը՝ Արիգա Ավթանդիլյանին:
Նախարարը երախտագիտություն է հայտնել Վ.Գրիգորյանին տարիների գործադրած ջանքերի համար, կարևորել միության 28-ամյա գործունեությունը, ընդգծել, որ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունն օջախ է, որտեղ միահյուսվում են ապագայի հանդեպ հավատն ու սպասումը:
«Ոչ ոք չի մոռացվել ու չի մոռացվի, հայրենիքի համար անմահացած, գերեվարված ու անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսներին միշտ կփառաբանենք ոչ թե խոսքով, այլև՝ գործով»-հանդիպմանն ասել է Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ վստահեցրել, որ որպես գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱԿԱՀ միության հետ կշարունակի ակտիվ համագործակցությունը:
ՆԳ նախարարը անհետ կորած ոստիկանների հարազատներին արժանացրել է պարգևների:
Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը և նախարարի խորհրդական Հարութ Ավագյանը: