|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» եւ «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արսեն Սարգսյանը։
«Սիրելի Հայրենակիցներ եւ հետեւորդներ ուզում եմ տեղեկացնել, որ հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» եւ «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը, ով ծառայում էր Արցախում եւ 44-օրյա պատերազմից հետո 9 ամիս անհետ կորածների թվում էր:
Դավիթի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 19-ին, 13:30-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- գրել է նա։