|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի աշնանը, հրաժարական է ներկայացրել՝ հրաժարվելով կառավարություն ձևավորել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարությունն արվել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հերթական հանդիպումից հետո, որի ընթացքում լիբանանցի առաջնորդը հերթական անգամ չի ընդունել վարչապետի ներկայացրած կառավարության կամզը:
«Հանդիպել եմ նախագահի հետ, և մենք բանակցություններ ենք վարել կառավարության կազմի շուրջ: Նախագահն ինձ խնդրել է փոփոխությունների մասին, որոնք ես առանցքային եմ համարում: Մենք խոսեցինք վստահության և քրիստոնյա նախարարների նշանակման մասին: Պարզ է, որ դիրքորոշումն անփոփոխ է, և մենք համաձայնության չենք գա, ես հրաժարական եմ տվել՝ հրաժարվելով կազմավորել կառավարությունը»,- հայտնել է Հարիրին: