| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սաուդյան Արաբիա այցի ընթացքում անակնկալ հրաժարական տված` Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին 17 օր անց վերադարձել է Լիբանան:
Ըստ Demokrathaber-ի՝ Հարիրիի ժամանման համար Բեյրութի միջազգային օդանավակայանում անվտանգության ծավալուն միջոցառումներ են ձեռնարկվել: Հարիրին Լիբանան վերադառնալուց անմիջապես հետո առաջին հերթին այցելել է հոր՝ Ռաֆիք Հարիրիի շիրիմին, ով 2005-ին սպանվել էր մահափորձի արդյունքում:
Նշենք, որ Լիբանանում կասկածում են, որ Հարիրիի հրաժարականը կապված է Սաուդյան Արաբիայում պատանդառության հետ: Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ չի ընդունի Հարիրիի հրաժարականը, մինչև նա անձամբ չներկայացնի դրա պատճառը:
Հավելենք նաև, որ Հարիրիի անակնկալ հրաժարականը Լիբանանում ճգնաժամի պատճառ է դարձել: