Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը, օգտվելով առիթից, շնորհավորեց բոլոր կանանց եւ մայրերի մարտի 8-ը եւ հույս հայտնեց, որ ԶԼՄ-ները տեղ կհասցնեն իր շնորհավորանքները: Նիստի ավարտից հետո նախարարները եւս շնորհավորեցին կառավարության շենքում գտնվող լրագրողներին, իսկ նրանցից մի քանիսը պատմեցին, թե ինչ նվերներ են մատուցում եւ որտեղ են նշում տոնը:
Եվ այսպես` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը յուրահատուկ նվերներ մատուցելու առումով չի փայլում: «Սենտիմենտալ եւ հնարամիտ չեմ այդ առումով, ավելի շատ ստանդարտ նվերներ եմ անում»,- խոստովանեց նա: Ի դեպ, Թովմասյանը դեռ չի որոշել, թե ինչ ստանդարտ նվեր է անելու կնոջը:
Այդ առումով դեռ չի կողմնորոշվել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարար Արտեմ Ասատրյանը: Լրագրողների դիտարկմանը, թե` հավանաբար ինչ-որ էկզոտիկ բան է մտածել, նախարարը պատասխանեց, որ էկզոտիկ նվերներ չի անում, միայն ծաղիկ է նվիրում:
Պարզվում է` մարտի 8-ն արդեն սկսել են նշել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ընտանիքում. առավոտյան արդեն շնորհավորանքներ են եղել: Տոնը ընտանիքով են նշելու: Նախարարը մորը, կնոջը եւ աղջիկներին ծաղիկներ է նվիրելու: «Ամենալավ նվերը կլինի այն, որ այդ օրն ընտանիքով անցկացնենք, եւ այդպես էլ անելու ենք»,- հայտարարեց Հարությունյանը, ով, ի դեպ, համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին միայն այն բանից հետո, երբ տեղեկացավ, որ «բարի հարցեր» են տալու: