Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքում թուրքական բանակի կողմից ասորական գյուղեր են ռմբակոծվել: Եթե նախկինում նման դեպքեր տեղի էին ունենում միայն Բարվարի շրջանի ասորաբնակ վայրերում, ապա հիմա թուրքական ինքնաթիռները կրակ են բացել Դուհոկ նահանգի Նահլա շրջանի ասորական խաղաղ գյուղերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խոսրոևան։
«Ցավոք, կարծես ո՛չ Քրդստան տարածաշրջանի և ո՛չ էլ Իրաքի կառավարությունները ոչինչ չեն ձեռնարկում այս օրինազանցության դեմ՝ իրենց տարածքներն ու իրենց երկրի ասորի քաղաքացիներին պաշտպանելու համար:
Չեմ կարծում, որ քրիստոնյա ասորիների կյանքը, որոնք այս երկրի բնիկ ժողովուրդն են համարվում, նշանակություն չունի Իրաքի համար. գուցե երկու կառավարություններն էլ՝ թե՛ տարածաշրջանային և թե՛ պետական չեն ցանկանում կամ չեն կարողանում պաշտպանել ասորիներին՝ «որոշ քաղաքական դրդապատճառներից» ելնելով: Անպատասխան հարցեր...բայց մի բան ցավոք հաստատ է. Թուրքիան ռմբակոծում է, իսկ ասորիները սեփական մաշկի վրա են զգում, որ իրենց միտումնավոր և համակարգված վանում են իրենց իսկ պապենական հողից: Իրաքի քրիստոնյա ասորին վստահ է, որ իր կյանքը վտանգված է, և, շատ մոտ ապագայում, եթե միջազգային կառույցներն ու հանրությունը չմիջամտեն, ապա նրա գոյությունը կվերացվի իր պապերի երկրից», – գրել է նա։