|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած «Ford Transit» մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «ВАЗ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: