|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սեպտեմբերի 22-ին` ժամը 01.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են « ԲՄՎ» մակնիշի 31 UU 777, «Միտցուբիշի» 34 PF 996 և «Դեյվու» մակնիշի 00 LO 134 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 Պ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: