|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել են «Vaz-21012» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» ավտոմեքենայի տուժածները և «Vaz 21012» ավտոմեքենայի տուժածներից մեկը հոսպիտալացվել են Գավառ քաղաքի ԲԿ:
Փրկարարները տուժած Ա․ Մ․-ին տեղափոխել են Գավառ քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: