|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ընդամենը 3,5 հազար ռուսական զորք է դուրս բերվել Ուկրաինայի հետ սահմաններից, այդ թվում՝ Ղրիմից: 75 հազար զինծառայողներ, ըստ Ուկրաինայի ղեկավարի, մնում են սահմանին: Զելենսկին դա ընկալում է որպես հարձակման սպառնալիք:
«Մենք նշում ենք... և տեսնում ենք ընդամենը 3,5 հազար զինվորների, որոնք սկսել են հետ քաշվել և լքել ժամանակավորապես գրավված Ղրիմի թերակղզու տարածքը: Առայժմ ոչ մի այլ տեղ չենք տեսնում նվազում: Մենք կարծում ենք, որ նվազումը դանդաղ է, հետևաբար, հավանական սպառնալիք կարող է լինել»,- ասել է Զելենսկին Կիևում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսում: Նա ավելացրել է, որ Ուկրաինայի հետ սահմանների երկայնքովտեղակայված է շուրջ 75 հազար ռուսական ռազմական տեխնիկա:
ԱՄՆ պետքարտուղարը չորեքշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Կիև: Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում ընդգրկված են անվտանգության ոլորտում բարեփոխումների և համագործակցության հարցեր: