|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՍԴ-ին հասցեագրված մեր դիմումի հետ մեկտեղ նաև ներկայացվել է գրություն-միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Պատճառը պարզ է. Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ՝ կոնկրետ գործով հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի: Դրանից բացի՝ կարծում ենք, որ ինքն ունի կանխակալ վերաբերմունք: Կտեսնենք»,- ասաց նա: