|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի:
Օլիմպիադան հունիսի 19-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Երևանի պետական համալսարանում: Մրցույթը, որին մասնակցել են 88 երկրների 355 դպրոցականներ, կազմակերպել է Սինգապուրը:
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Արայի Խալաթյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել է նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանը։
Հայաստանի թիմը ևս 2 մեդալի է արժանացել Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադայում, որն անցկացվում էր առաջին անգամ: Մրցույթը, որի կազմակերպիչն էր Շվեյցարիան, առցանց ձևաչափով կայացել է հունիսի 13-19-ը:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանն արժանացել է արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ամարաս Նազարեանը՝ բրոնզե մեդալի: