|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը, 1985-2014թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մեկ միասնական դիտավորությամբ, ամուսնուն կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար, մինչդեռ նույն ժամանակահատվածում վերջինս, որպես հիմնական աշխատող, աշխատել է մեկ այլ ընկերությունում հնգօրյա աշխատանքային շաբաթով, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս ամուսնուն՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: