Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծում եմ՝ մենք կստանանք այն հարցի պատասխանը, թե ինչ է եղել պատերազմում։ Իհարկե, հեշտ է ամեն ինչ նախկին իշխանությունների վրա բարդելը։ Այս 30 տարվա ընթացքում Ադրբեջանը փորձել է ճեղքել պաշտպանությունը, գնացել է սադրանքների, դիվերսիաների, բայց այդ բոլորի դեմն առել ենք. Լազարևյան ակումբի նիստում հայտարարել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։
«Ես կարծում եմ՝ մենք պետք է սկսենք մտածել այլ կերպ, ապրել այլ կերպ։ Չենք կարող Արցախի խնդիրներն առանձին վերցրած լուծել ու Հայաստանում խնդիրներն առանձին լուծել։ Մենք պետք է հասկանանք, որ միասնական ազգ ենք, և մեր երկրում ինչ կատարվում է, վերաբերում է բոլորին։ Ու թող բոլորն իրենց հարց տան, թե ինչ են արել հանուն դրա։
Շատերի կարծիքով՝ ամեն արցախցի իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է երեխաների, թոռների հետ, զենքը ձեռքին, հայրենիք պաշտպաներ։ Ես կարծում եմ՝ դա պետք է անեն ոչ միայն արցախցիները, այլև մնացած հայ ժողովուրդը։ Պարտադիր չէ հայրենիքը պաշտպանել՝ զենքը ձեռքին», – նշել է նա։
Ղուկասյանը հարցադրում է արել, թե ինչպես՞ կարելի է պատերազմական երկրում 3 տարում փոխել 4 ԳՇ պետ, ՊԲ հրամանատարներ։ Նախկիններին մեղադրելը հեշտ է, բայց չէ՞ որ ձեր նշանակումներն էին։
Արցախի նախկին նախագահը նշել է, որ իրենք առաջարկել էին իրենց օգնությունը պատերազմի ժամանակ, քանի որ չի կարելի փողոցից գալ իշխանության, ղեկավարել պետություն ու զբաղվել արտաքին քաղաքականությամբ. բանակցային գործընթացը դիլետանտների համար չէ, կան բազմաթիվ մանրուքներ։
«Երբ թուլացնում ես բանակը՝ հեռացնելով գեներալների, հրամանատարների, սկսում ես բանակցային գործընթաց 0–ից, թեև մինչ օրս հասկանալի չէ, թե որն է այդ 0-ն, այս ամենը շատ վտանգավոր է», – նշել է նախագահ Ղուկասյանը։