|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեր երկրի սահմաններն այսօր վտանգված են, հարցականի տակ է դրված երկրի ինքնիշխանությունը, կա սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ. «Հայաստան» դաշինքի՝ Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այդ ճգնաժամից դուրս գալու միակ միջոցն այդ ճգնաժամը ստեղծողին և միակ մեղավորին հունիսի 20-ին իշխանությունից հեռացնելն է։
«Այդ ընտրություններին որոշվելու է մեր երկրի լինել-չլինելու հարցը։ Մենք մեր թիմով պատրաստ ենք լուծել երկրի առջև կանգնած երեք հիմնական խնդիրները՝ անվտանգության, տնտեսական և ներազգային համերաշխության։ Ժամանակին մենք այդ հարցերը պատվով լուծել ենք և հիմա էլ պատրաստ ենք ձեզ հետ երկիրը բերել բնականոն զարգացման փուլ»,- նշեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։