կարևոր
2785 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-20 17:42
Քաղաքական

Ստրուկ դավաճանները․ Ավետիք Իշխանյան

Ստրուկ դավաճանները․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

«Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների կարծիքին, որպես կողմի ոչ լրիվ անաչառ տեսակետ։ Սակայն, սա այդ դեպքը չէ, փաստաբանները բերեցին միայն ու միայն համոզիչ փաստեր։ Պարզ է, թե ինչ է իրականում կատարվել։ Դավաճան-վարչապետը հանձնարարել է իր ստրկուհի՝ գլխավոր դատախազուհուն մի բան գտնել և մեղադրանք առաջադրել և ստրկուհին կատարել է իր ստրկատիրոջ պահանջը։ Իսկ թե ինչու է դավաճանը որոշել հետապնդել Գրիգորի Խաչատուրովին, կարծում եմ երկու վարկած կարող է լինել։ Առաջինը՝ դավաճանի ատելությունը հայոց բանակի արժանապատիվ սպաների, հատկապես խաչատուրովների գերդաստանի հանդեպ։ Երկրորդը՝ թշնամու պահանջի կատարումը, այն է՝ հայոց բանակի վարկաբեկումն ու քայքայումը։ Սա այն դեպքն է, որ դավաճանի և թշնամու ցանկությունները արդեն որերորդ անգամ համընկնում են։Բայց ամենանողկալի դերը կատարում են իրենց իրավաբան համարող դատախազուհի և դատավոր ստրուկները,որոնք ինչպես իրենց ստրկատերը, հավասարապես կրում են «դավաճան» պիտակը»։