Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին լրագրողները հարցրեցին Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելուն դեմ ընդդիմադիր ուժերի հնարավոր գործողությունների մասին: Նշենք, որ ընդդիմադիր մի քանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր հայտարարել են, որ փողոցային պայքար` ցույցեր ու երթեր են սկսելու, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի ու ընտրվի վարչապետի պաշտոնում:
Շարմազանովի խոսքով` թեև ՀՀԿ-ն ինստիտուցիոնալ քննարկում չի ծավալել վարչապետի թեկնածության հարցով, սակայն ինքը բազմիցս արտահայտել է իր կարծիքը, որ կուզենար այդ պաշտոնում տեսնել միայն Սերժ Սարգսյանին:
«Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել մեր սահմանադրական իրավունքը` քվեարկել ու իրականացնել մեր պարտականությունը` վարչապետ ընտրելու համար: Մեր ժողովուրդը մեզ է ընտրել, և մենք օգտվելով այդ քաղաքական պատվերից, կիրականացնենք մեր ընտրությունը: Մնացածը իրավապահների անելիքն է, բոլոր այն գործողությունները, որոնք կլինեն հակաօրինական, ընդունելի չեն լինի»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե ինչ կասի, եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց` ընդդեմ Սերժ Սարգսյանի, Շարմազանովը նշեց. «Հայաստանը Նովգորոդի վեչեն չէ, որ ով բարձր գոռա, նա որոշի: Հայաստանի Հանրապետությունում կան ընտրություններ և օրինականություն: Ինչքան Սահմանադրությունը ամրագրել է ընդդիմության իրավունքները, այնպես էլ ամրագրել է քաղաքական մեծամասնության իրավունքները»: