Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեղեկության մասին, որի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
«2021 թվականի հունիսի 3-ին համացանցում տեղեկություն է տարածվել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է. Տիգրան Աբրահամի Դավուդյանը 2021 թվականի մայիսի 17-ին դիմել է անձնագրային ծառայություն` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:
Անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի պահոցում կատարված ստուգումներով պարզվել է, որ Տիգրան Դավուդյանը 06.10.1999 թ.-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օտարերկրյա պետության, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկություններ բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա չեն:
Ստուգվել է նաև Տիգրան Դավուդյանի կողմից վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը, ինչից հետո 19.05.2021 թ. տրամադրվել է հայցող տեղեկանքը:
Տիգրան Դավուդյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերոհիշյալ տեղեկատվության կապակցությամբ ներկայումս կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ», - նշված է հաղորդագրության մեջ։