Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հանրային քննարկման ենք ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կրթության ոլորտում փաստահենք քաղաքականության մշակման և իրականացման կարևոր գործիք է՝ անընդհատ զարգացող և թարմացվող։
Դրա միջոցով նաև արդեն իսկ թվայնացվել են ոլորտի շատ գործընթացներ, ինչպես օրինակ՝ սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման, այլ բաղադրիչներով։ Ընթացքում է նաև մյուս գործընթացների թվայնացումը, ինչպես օրինակ ատեստատների մասով։
Ոլորտի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության համար ներդրվում են նոր գործիքներ, ինչպես օրինակ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման համակարգը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների համակարգը և այլն։