|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կրեմլը ուշադրություն դարձրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին հայտարարությանը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ, չնայած դրան, ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ հանդիպումը կկայանա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է չեղարկի Արգենտինայում Պուտինի հետ կայանալիք հանդիպումը` Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված: «Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես ընդհանրապես չեմ ցանկանում ագրեսիա»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ակնկալում է մոտ օրերս հատուկ ծառայություններից միջադեպի մասին ամբողջական հաշվետվություն ստանալ:
Կիրակի ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են: