կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 18:23
Քաղաքական

Ընթացիկ հարցեր էին, առանձնահատուկ իմաստ չկար մեջը. «Իմ քայլ»–ականները դուրս եկան Կառավարությունից

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Հանդիպման օրակարգում ըստ նրա՝ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել։

«Խոսում էինք խորհրդարանական դիվանագիտությունից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկա վիճակից, հարցի քննարկման ձեւաչափերից եւ հարակից այլ թեմաներից։ Աշխատանքային քննարկում էր, տարբեր կարծիքներ հնչեցին, վարչապետը ցանկանում էր լսել մեր տեսակետները, մենք էլ՝ իրենը»,- ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Լրագրողը հետաքրքրվեց, թե Աննա Հակոբյանի հետ եւս հանդիպում եղե՞լ է, քանի որ նման լուրեր էին շրջանառվում, Արման Աբովյանն ասաց՝ ինքն «Իմ քայլից» է եւ նման հանդիպումից տեղյակ չէ։

Նշենք, որ ըստ Mediaport տելեգրամի ալիքի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին եւ ԶԼՄ-ների ղեկավարների: