Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբինա Պետրոսյանը:
Ռուբինա Պետրոսյանն այն համարձակ և ազգային նկարագրով երիտասարդներից էր, որ առաջին իսկ օրվանից միացան Հայրենիքի փրկության շարժման պայքարին:
Չնայած երիտասարդ տարիքին՝ նա ունի աշխատանքային փորձ պետական կառավարման համակարգի երեք օղակներում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արդարադատության նախարարություն, Ազգային ժողով, իսկ 2017 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
Ռուբինան մշտապես աչքի է ընկել իր համարձակությամբ և ազգային դիմագծով, դրսևորել սկզբունքային վարքագիծ: Իր հրապարակումներում և աշխատանքներում Ռուբինան հետևողականորեն անդրադառնում է բոլոր խնդրահարույց իրավական նախաձեռնություններին՝ հնչեցնելով կառուցողական քննադատություն: Դրանցից մեկում, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա նշել է. «Սա քաղաքական հարց չէ, սա մեր հետագա ֆիզիկական գոյության հարցն է: Սա մեզ վիճակված բախտորոշ ընտրությունն է՝ «Պետություն կամ Табор»»:
Ռուբինա Պետրոսյանի հայրը ճանաչված լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, Արցախյան 1-ին պատերազմի, Շուշիի ազատագրման մասնակից Վարդան Պետրոսյանն է: Ռուբինայի եղբայրները Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ են: