կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 19:46
Հասարակություն

Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, դատարանը պարտավորեցրել է՝ վերացնել իրավունքների խախտումը

Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, դատարանը պարտավորեցրել է՝ վերացնել իրավունքների խախտումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 31-ին, պարտավորեցրել է վերացնել ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների եւ օրինական շահերի խախտումը։

Վարդազարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի փոխանցմամբ՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։