|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Չինաստանի կառավարությունը թույլ է տվել, որ երկրում յուրաքանչյուր զույգ ունենա մինչև երեք երեխա․ հայտնում է Bloomberg- ը:
Նշվում է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է այս կերպ բարելավել ժողովրդագրությունը՝ կասեցնել բնակչության ծերացումը և ծնելիության անկումը: Դա կարող է սպառնալ երկրի երկարաժամկետ տնտեսական հեռանկարներին:
Այս որոշումը կայացվել է երկրի իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստից հետո: Միջոցառման՝ ուժի մեջ մտնելու ամսաթիվը չի նշվել:
Չինաստանը նաև մտադիր է բանակում որոշակի փոփոխություններ կատարել՝ կապված չինացիների թվի նվազման հետ։
Հիշեցնենք, որ Չինաստանում արդեն մի քանի տասնամյակ է՝ թույլատրվում է ունենալ միայն մեկ երեխա, ինչն էլ հանգեցրել է ժողովրդագրական խնդրի։