Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ընտրությունների օրվան մնացել է 20 օր: Որպես մարդ, որն իրականացրել է բազմաթիվ նախընտրական արշավներ և չի պարտվել դրանցից ոչ մեկում, ես ձեզ կասեմ այսօրվա դրությամբ ընտրական նախընտրությունների՝ իմ տեսլականը․ իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։
«Քոչարյան՝ 35%, Փաշինյան ՝25%, Ծառուկյան՝ 10%, Վանեցյան՝ 5%... Փաշինյանը արդեն չի կարողանա ավելացնել: Սա ընտրությունների օրենքն է: Նա պատռում է իրեն` գոնե 15 տոկոս պահելու համար:
Քոչարյանի թվերը շատ արագ աճում են, բայց անհրաժեշտ է մարզերի զարգացման հստակ ծրագիր:
Ծառուկյանը կարող է աճել մինչև 15 տոկոս: Վանեցյան, եթե քարոզարշավը ճիշտ իրականացվի, 10 տոկոս կարող է հավաքել:
Ես անընդհատ շատ տեղեկություններ եմ ստանում տարբեր աղբյուրներից: Ոչ ֆորմալ և շատ պաշտոնական: Ես բաժանորդներիս ներկայացնելու եմ Հայաստանի ընտրական իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը»,– գրում է Գաբրելյանովը։