կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-29 09:50
Առանց Կատեգորիա

Հաստատ քո հզոր դաշնակիցը քեզնից պակաս խելոք չէ և տեսնում ու հասկանում է քո քայլերի ենթատեքստը․ «Հրապարակ»

 Հաստատ քո հզոր դաշնակիցը քեզնից պակաս խելոք չէ և տեսնում ու հասկանում է քո քայլերի ենթատեքստը․ «Հրապարակ»

«Մեր երկրի հետ կատարվող ամեն ինչ կարելի է պրոյեկտել մարդկային հարաբերությունների վրա՝ դրանց պարամետրերը, իրավիճակն ու հետևանքները չեն տարբերվում միմյանցից։ Մարդկային հարաբերություններում էլ է այդպես՝ երբ դու համարժեք չես արձագանքում ոմանց լկտիություններին, փափուկ ես և հանդուրժող սանձարձակությունների նկատմամբ, դիմացինը պարտադիր օգտվում է դրանից․ նա հաշվի չի առնում ո՛չ քո բարեկրթությունը, ո՛չ քո մեծահոգությունը։ Նրա պահանջներն օրեցօր աճում են, և դու կամաց դառնում ես նրա գերին։ Մեր ու Ադրբեջանի հարաբերություններում հենց նման իրավիճակ է։

Մեծահոգությունն ու հանդուրժողականությունը որքան անթույլատրելի են համարժեք հարաբերությունների և հավասար ուժերի դեպքում, նույնքան անհրաժեշտ են, երբ դիմացինիդ հետ քո ուժերն անհամեմատելի են՝ դուք քաշային տարբեր կարգերում եք, և նա էլ ոչ թե ագրեսոր է ու շարքային հանցագործ, այլ հզոր անձ, տվյալ դեպքում՝ ռազմավարական վաղեմի դաշնակից։ Երբ դու փորձում ես նրան խաբել ու «գցել», երբ սկսում ես թաքուն պայմանավորվել նրա թշնամիների հետ, երբ կարծում ես, թե քո մանրապճեղ խելքով կարող ես երկու լարի վրա խաղալ, սպառնալ, խաղեր տալ, դա չի կարող վատ ավարտ չունենալ։

Հաստատ քո հզոր «դաշնակիցը» քեզնից պակաս խելոք չէ և տեսնում ու հասկանում է քո քայլերի ենթատեքստը։ Ու հեռու չէ այն օրը, որ քեզ դավաճանության և անբարեխիղճ գործընկերության համար դաժան դաս կտա։ Ահա՝ այսպիսի հարաբերություններ են ստեղծվել մեր և Ռուսաստանի միջև։ Խելացի անհատն ու պետությունը կարողանում են ճիշտ տեղում փափուկ լինել ու խորամանկ, մյուս պահին՝ ուժեղ և վճռական։ Մեր դեպքում ճիշտ հակառակն է՝ որտեղ ուժ է պետք, գետնաքարշ ենք, որտեղ խոհեմության ու խոնարհության կարիք կա, առյուծ ենք կտրում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։