կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 13:31
Քաղաքական

Տեսնում եմ քայլերի հերթականությունը, որով կարելի է ինչ-որ բան փրկել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի մասին

Այո, ես տեսնում եմ հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան այս իրավիճակում փրկելու, տեսնում եմ այդ ճանապարհը: Այս մասին 2021 թվականի ամփոփոիչ ասուլիսում, անդրադառնալով Արցախի կարգավիճակի և, առհասարակ, Արցախի ապագայի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքը մտածել են այնպես, ինչ այսօր իրենք անում են: Իրենցից սպասելիքը զրոյական է: Հիմա իմ առաջարկը՝ փոխենք, տանք հնարավորություն այն մարդկանց, որոնք ամբողջ իրենց կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում: Այո, ես տեսնում եմ այդ ճանապարը: Շատ բարդ է լինելու, առանց կորստի չենք ստանալու այն, ինչ հնարավորություն մենք կորցրել ենք: Բայց, այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել նաև Արցախի կարգավիճակի մասով»,- ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահի խոսքով՝ տեսնում է քայլերի հերթականությունը, որով կարելի է ինչ-որ բան փրկել։

«Եթե համեմատենք, թե ինչ ենք ստացել 1998թ. բանակցային ժառանգություն և 2008թ. ինչ  ունեինք, ապա կտեսնենք, որ այդ ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ հասել էինք լուրջ հաջողությունների: Նույնը՝ հիմա, ես հասկանում եմ՝ ինչ է պետք անել: Չեմ կարող հարյուր տոկոսով ասել, որ, այո, սրան հասնելու եմ, բայց ես տեսնում եմ քայլերի հերթականությունը, որով կարելի է ինչ-որ բան փրկել: Այս իշխանությունը չի էլ փորձելու, որովհետև իրենք այդպես են մտածում, սա իրենց համոզմունքն է: Բացի իրենց համոզմունքից, ես ենթադրում եմ, որ որոշակի շահերի սպասարկման խնդիր անկասկած կա: Ուղղակի համոզված եմ»,- ասաց նա: