Համացանցում տարածվել են Մոսկվայում հայի վրա հարձակում գործած ադրբեջանցուն բերման ենթարկելու կադրերը: Դրանք ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օգտատեր Դավիթ Տոնոյանը:
«Հարձակված ադրբեջանցուն բերման ենթարկելու կադրերն են: Չնայած այդտեղ գտնվում է նրա կինը երեխայի հետ՝ նա շարունակում է սպառնալ եւ անպարկեշտ արտահայտություններ բղավել: Տեսանյութն անձայն է մեծաթիվ հայհոյանքների պատճառով»,-նշել է նա՝ հավելելով, որ գործում ներգրավված են նաեւ Հայ իրավաբանների ասոցիացիայից փաստաբաններ:
Տոնոյանը նաեւ նշել է, որ այսօր ադրբեջանցիները հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկի վրա, որոնք պահանջում էին ազատագրել հայ գերիներին: Նախաձեռնության հեղինակն ադրբեջանցի էր, որին միացել էր եւս մի քանի մարդ:
Տուժածը ստացել է գլխի վնասվածք եւ ծնոտի երկկողմ կոտրվածք:
Այժմ նա պետք է վիրահատվի: Տուժածը ՌԴ քաղաքացի է:
Ոստիկանության ներկայացուցիչները կարճ ժամանակ անց ժամանել են դեպքի վայր: Բոլոր վնասվածքները գրանցվել են, դիմումներ են ուղարկվել համապատասխան մարմիններ:
Իրավախախտները պատասխանատվություն կկրեն իրենց գործողությունների համար:
Տես նաև՝ Մոսկվայում ադրբեջանցին հարձակվել է ՌԴ քաղաքացի ազգությամբ հայի վրա: