կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-22 12:26
Քաղաքական

Նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանի հայրը ևս լծվել է նիկոլիզմի քարոզին

Նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանի հայրը ևս լծվել է նիկոլիզմի քարոզին

Փաշինյանի հայրենադավ իշխանության ներկայացուցիչները, զգալով, որ նավը երերում է և շուտով ջրի տակ է տանելու խելագարին ծառայող բոլոր պաշտոնյաներին, իշխանությունը փրկելու գործում ներգրավել են նաև սեփական ընտանիքների անդամներին՝ չխնայելով անգամ ծերերին ու կանանց։

Զորօրինակ` նախկին ոստիկանապետ, ներկայումս պաշտպանության անհասկանալի փոխնախարար Արման Սարգսյանը ներգրավել է սեփական հորը՝ Գևորգ Սարգսյանին։

Գևորգ Սարգսյանը սոցցանցի իր մեկնաբանություններում իշխանական պրոպագանդային համահունչ կերպով մոլորեցնում է հասարակությանը՝ հայտարարելով, թե, իբր, իշխանությունները հող չեն հանձնել կամ հանձնելու, իսկ այդ վտանգի մասին բարձրաձայնողները դավաճաններ են։ Գևորգ Սարգսյանը, փաստորեն, առաջնորդվում է «դու ասա, որ քեզ չասեն»-ի տրամաբանությամբ և, չտեսնելու տալով որդու իշխանության հայրենակործան, դավաճանական քաղաքական ուղեգիծը, ոչ ավելի, ոչ պակաս, դավաճան է անվանում հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր այն մարդկանց, որոնք բարձրաձայնում են տեղի ունեցող աղետի մասին։