կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 00:01
Հասարակություն

Տեսանյութը պարունակում է հանցագործության հատկանիշներ. ՄԻՊ

Տեսանյութը պարունակում է հանցագործության հատկանիշներ. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ:

Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում:

Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:

Ու առհասարակ` թեմայով հատուկ արձանագրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից. պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:

Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ ճիշտ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»:

 

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները տարածել էին տեսանյութ՝ ինչպես են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ քաշքշելով իրենց դիրքրի մոտից հեռացնում հայ զինծառայողին։

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մայիսի 17–ին վիճաբանություն է եղել: 

 

Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 տարի սենց բան չի եղել, չէր կարող լիներ. իրենք՝ թուրքերն էլ են ասում, ուշադիր լսեք․ Հարություն Հարությունյան:

Տես նաև՝ Տարածված ամոթալի տեսագրությունը հերթական ապտակն է հայ հասարակությանը. Աննա Գրիգորյան:

Տես նաև՝ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին. ՊՆ-ն՝ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների նսեմացման տեսանյութի մասին: