Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությանը։
«Ինչպես և հայտնել էի նախօրեին, հրաժարականի դիմում էի ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից՝ խոստանալով կիսատ չթողնել սկսածս պայքարը։
Գիտակցելով միայնակ պայքարի անարդյունավետությունը, հաշվի առնելով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը, դատական իշխանության անկախությունը վտանգող գործընթացների առկայությունը՝ այսուհետ պատիվ ունեմ գործունեությունս շարունակել Հայաստանի Հանրապետության անվտանգության և ապագայի համար մտահոգ «Հայրենիք» կուսակցության շարքերում՝ հանուն մեր ժողովրդի բարօրության», - այս մասին հայտարարություն է տարածել Պետրոսյանը։