Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաեւ Արցախից են միացել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախից Երեւան եկածներն ու Փաշինյանի հրաժարականը պահանջողները (նրանց անուններն իրենց ցանկությամբ չենք նշում) նշեցին, որ եթե հանկարծ վարչապետ Փաշինյանը հակաարցախյան ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, ապա ամբողջ Արցախը մի մարդու նման ոտքի է կանգնելու: «Խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց չի հարցնում մեր՝ արցախցիներիս կարծիքը: Եթե ուզում են, թող իրենք գնան ադրբեջանցու հետ ապրեն կողք կողքի, մենք Ադրբեջանի կազմում որեւէ տեսակի կարգավիճակով ապրել չենք պատրաստվում ու պատկերացնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ոչ միայն արցախցիներին, այլ նաեւ քաղաքագետներին մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամսվա մեջ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները տարանջատող խումբ պետք է ձեւավորվի: Սահմանների հստակեցումն ու ՀՀ սահմանների ճանաչումը, ըստ վերլուծաբանների, Արցախի կարգավիճակի հարցը հարցականի տակ դնել է նշանակում: Հայաստանը, ստացվում է, իր սահմանները գծում ու մի կողմ է քաշվում՝ վտանգելով Արցախի հետագան: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան մինչ օրս իր սահմանները հարեւանների հետ չի հստակեցրել, ինչը վկայումն է այն բանի, որ նրա տարածքային նկրտումները չեն ավարտվել:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում