Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն երկու օր է՝ ֆրանսահայ անվանի ազգաբան և էաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանը, ով ապրիլի 4-ին Ստամբուլից իր պոլսահայ ծանոթի հետ ժամանել է Երևան, մնացել է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում. գրում է «Հայկական ժամանակը»: Սահմանապահ ծառայության աշխատակիցներն արգելել են նրա տեղաշարժը ՀՀ-ում` ասելով, որ նա Հայաստանի անվտանգության և հասարակական կարգի համար մեծ վտանգ է հանդիսանում:
«Հայկական ժամանակը» գրում է, որ չի բացառվում, որ ապրիլի 7-ին Վարպետյանը, որը հայրենիք էր ժամանել իր ծննդյան 70-ամյակը նշելու համար, ստիպողաբար լքի Հայաստանը: Երեկ գիշերը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ռուբիկ Հակոբյանը մեկնեցին օդանավակայան՝ բանակցություններ վարելու: Սակայն, ինչպես «ՀԺ» հետ հեռախոսազրույցում ասել է տիկին Փոստանջյանը, սահմանապահները պատգամավորների հետ չեն շփվում, պատասխանատու որևէ անձ չի ներկայանում:
Իսկ օդանավակայանում ծառայություն տանող ոստիկանները պատգամավորներին ասել են, որ միգուցե առավոտյան հնարավոր լինի մեկնումեկի հետ կապ հաստատել: Վարպետյանի հետ նույնպես տեսակցություն չի կայացել: Առաջացած խնդրի կապակցությամբ արդեն բաց նամակ է հղվել Սերժ Սարգսյանին, չնայած արձագանքի շանս գրեթե չկա, քանի որ Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվել է դեռևս 2002 թվականից…
Շարունակությունը կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում…