|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միացյալ Թագավորության կառավարությունը թաքցրել է Trident II D5 հրթիռի անհաջող արձակման փաստը, որն իրականացվել է անցած տարվա հունիսին բրիտանական սուզանավից՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափամերձ տարածքի մոտ:
Այս մասին հայտնում է The Sunday Times թերթը: Պարբերականի հաղորդմամբ՝ դա եղել է վերջին 4 տարում Միացյալ Թագավորության արտադրած Trident հրթիռի միակ փորձարկումը: Անհաջողության պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն թերթի աղբյուրը Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերում հայտնել է, որ Vengeance սուզանավից արձակված հրթիռը, որը հագեցած չի եղել միջուկային մարտագլխիկով, հնարավոր է՝ շեղվել է տրված կուրսից և թռել է ԱՄՆ մերձափնյա տարածքի կողմը:
Նշված ժամկետից դատելով՝ դեպքը կառավարությունը թաքցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնավարման ժամանակ խորհրդարանում երկրի միջուկային վահանի արդիականացման հարցով սկզբունքային քվեարկությունից առաջ: